ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,-ասված է հրամանագրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը