27 01 2020

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում պաշտոն է ստացել

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում պաշտոն է ստացել

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ ամենակարեւոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է։

«Լավ լուր ԵԽԽՎ-ից

Այսօր ընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարեւոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ:

Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Լիբերալների եւ Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ