Կառավարությունը հունվարի 16-ի նիստում որոշեց Հանրային խորհրդի անդամ նշանակել Գագիկ Մակարյանին:
«Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասով և 10-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Գագիկ Մակարյանին նշանակել Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)»,-ասված է որոշման մեջ:
Գագիկ Մակարյանը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը