Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հետ է կանչվել արձակուրդից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2020 թվականի հունվարի 8-ին հետ կանչել ամենամյա նվազագույն արձակուրդի մասից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը