14 12 2019

Ռուբեն Բալաբանյանը՝ ՀԽ պետաիրավական հանձնաժողովի նախագահ

Ռուբեն Բալաբանյանը՝ ՀԽ պետաիրավական հանձնաժողովի նախագահ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ են ընտրել:

Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արմեն Տեր-Տաճատյանը:

Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ՝ Խաչատուր Մարոզյանը, Ռուբեն Բալաբանյանը և Օլեգ Դուլգարյանը:

Հանձնաժողովի անդամները թեկնածուներին հարցեր են ուղղել դատաիրավական համակարգի խնդիրների, Ստամբուլյան կոնվենցիայի, հանքարդյունաբերության ոլորտի և այլ խնդիրների վերաբերյալ:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Բալաբանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել է հանձնաժողովի նախագահ:

Ռուբեն Բալաբանյանը փաստաբան է: 1980-90 թթ. եղել է Երևանի Սպանդարյանի շրջանի ժողովրդական դատարանի դատավոր, 1990-96 թթ.՝ նույն դատարանի նախագահ: 2014 թ. հիմնել է «Իրավաբան վետերաններ» հասարակական կազմակերպությունը, նաև Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամ է:

Հիշեցնենք, որ ս․թ․ նոյեմբերի 15-ին ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել, որից հետո հանձնաժողովը երկու անգամ հրավիրել էր նիստ՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով, սակայն նիստերը չէին կայացել քվորում չլինելու պատճառով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ