Բրյուսելի քաղաքային խորհրդարանը դեկտեմբերի 13-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այսպիսով ավարտին հասցնելով Բելգիայի կողմից համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջում։
Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել են 18 պետություն՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը