13 12 2019

Վարչապետը կմեկնի Ռուսաստան

Վարչապետը կմեկնի Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև գործընկերությունը հիմնված է բարեկամության և ռազմավարական հարաբերությունների վրա, և վերջին ժամանակներս ստեղծվել են հարաբերությունների նոր մակարդակ։ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել 6 հանդիպում, այս տարի չորս անգամ տեղի է ունեցել 2 երկրների վարչապետների հանդիպումը: Սա վստահության մակարդակի արտահայտում է, որն առկա է երկու երկրների միջև»,- ասաց Կարապետյանը։

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կկազմակերպվեն պաշտոնական այցեր։ «Առաջիկա ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Եվ մենք, իհարկե, մեծ հաճույքով կսպասենք Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական այցին Հայաստան»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ հետո կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ