Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրանտ Աբաջյանին Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը`Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։
Հրանտ Աբաջյանն պաշտոնավարում էր 2017 թվականի ապրիլի 5-ից։ Նա ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը