Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի լրատվության բաժնից։
Հեռագրում ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետեւանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին: Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ եւ աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը