Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Այս պաշտոնին նա նշանակվել էր նախորդ տարի հունիսին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։
Նշենք, որ Գրիգորի Հայրապետովը համակարգում է 1991 թվականից։ 2019թ․ հուլիսին նրան շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը