29 09 2019

Բաղրամյան 26-ում պաշտոնապես դիմավորեցին Սինգապուրի վարչապետին

Բաղրամյան 26-ում պաշտոնապես դիմավորեցին Սինգապուրի վարչապետին

Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի  ընդունելության պաշտոնական արարողությունը:

Սինգապուրի այցի շրջանակում տեղի է ունենում երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան ամփոփիչ ասուլիսով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ