Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։Քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ փոխգործակցության հետագա զարգացմամբ՝ այն համարելով մեր արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը