06 09 2019

Սփյուռքի հանձնակատարը 11 օրով մեկնել է Ռուսաստան

Սփյուռքի հանձնակատարը 11 օրով մեկնել է Ռուսաստան

Սեպտեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են հանձնակատարի գրասենյակից:

Այցը կտևի 11 օր. սեպտեմբերի 6-11-ը Գլխավոր հանձնակատարը կլինի Մոսկվայում, 12-14-ը՝ Սանկտ-Պետերբուրգում, 14-17-ը՝ Սոչիում: Նախատեսվում են հանդիպումներ հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների և հայ ուսանողների հետ, որոնց ընթացքում Զարեհ Սինանյանը կծանոթանա կատարված աշխատանքներին և համայնքային խնդիրներին, կքննարկի հետագա համագործակցության ուղիները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ