ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով Էդգար Կարապետյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանին նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը