31 08 2019

Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգարժան Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան,

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Անգնահատելի է Ձեր վաստակը հայոց պատմության էջերում: Արցախյան ազատագրական պայքարի օրհասական օրերին Դուք անսասան վճռականությամբ Ձեզ նվիրեցիք անհավասար պայքարի պայմաններում իր ազատության համար ոտքի ելած պատմական Արցախի ժողովրդի անկախության սուրբ գործին:

Ձեր և բազմաթիվ հայ հերոսների վճռականությամբ հայ ժողովուրդը ազգային-ազատագրական հաղթանակ տարավ 20-րդ դարասկզբին քոչվոր ցեղերի միավորման արդյունքում ձևավորված Ադրբեջանի դեմ: Հայ ժողովուրդը կրկին հերոսացվեց նորագույն պատմության մեջ, և Դուք նույնպես արժանացաք Արցախի հերոսի կոչմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ՝ հոբելյանի առթիվ և կամենում անկոտրում կամք, զորություն, երկար տարիների կյանք ու քաջառողջություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ