05 07 2019

Սահմանադրական մշակույթի զարգացումը պետք է ապահովի օրենքի գերակայություն․ Ղուլյան

Սահմանադրական մշակույթի զարգացումը պետք է ապահովի օրենքի գերակայություն․ Ղուլյան

ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին:

Ուղերձում նշված է.

«Հարգելի պարոն Միրզոյան,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Սահմանադրության օրվա առթիվ:

Բաղձալի անկախության վերականգնումից հետո մայր օրենքի ընդունումը կարևորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության բնույթը:

Հայրենիքում սահմանադրական մշակույթի անընդհատ զարգացումն այսուհետ ևս պետք է ապահովի օրենքի գերակայություն ու ամրապնդի երկրի ժողովրդավարական զարգացման անկասելի ուղին՝ երաշխավորելով մարդու և քաղաքացու իրավունքների պատշաճ պաշտպանություն և արդարության ու հավասարության սկզբունքների վրա հիմնված առաջընթաց՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում:

Վերստին շնորհավորում եմ պետական նշանակալի տոնի առթիվ և մաղթում եռանդուն գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու բարօրության»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ