03 06 2019

Արտգործնախարարը մեկնում է Կիպրոս

Արտգործնախարարը մեկնում է Կիպրոս

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերրի նախարար  Զոհրաբ Մնացականյանը հունիսի 3-ից 4-ն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ