Ապրիլի 4-ին Մոսկվայում կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության կոմիտեի եւ Զբոսաշրջության դաշնային գործակալության (ՌԴ) միջեւ 2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագիրը»:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը եւ Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոնյուշկովը։
Ծրագիրը միտված է ամրապնդել բարեկամական կապերը երկու պետությունների ժողովուրդների միջեւ եւ նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանը եւ զբոսաշրջային ներուժի աճին։
2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագրի նպատակներից է․
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի առողջարանային եւ վերականգնողական ծառայություններ մատուցող առողջարանների եւ հյուրանոցների մեծ ներուժը եւ ցանկանալով նպաստել առողջարանային զբոսաշրջության զարգացմանն ու առողջարանների որակի բարձրացմանը՝ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմին տրամադրել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի առողջարանային-վերականգնողական կազմակերպությունների վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը