ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Արդարադատության նախարարի տեղակալներ նշանակելու մասին:
Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
Արդարադատության նախարարի տեղակալ են նշանակվել Տիգրան Խաչիկյանը և Աննա Վարդապետյանը:
Նշենք, որ արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը մարտի 22-ին ազատվեցին աշխատանքից։ Պատճառը, ըստ Զեյնալյանի, այն է, որ քաղաքական մեծամասնության թիմի անդամ չէին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը