Մարտի 31-ին հրապարակվել եւ ՀՀ Ազգային ժողով են ուղարկվել 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքով ինստիտուտին վերապահված նոր գործառույթների հիման վրա 2018 թվականի տարեկան հաղորդումը ենթարկվել է կառուցվածքային զգալի փոփոխությունների:
Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետեւյալ հղումով.
Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցը՝ հետեւյալով.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը