Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու եւ դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ եւ Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մամուկա Բախտաձեին շնորհավորանքի համար եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները կշարունակեն արդյունավետ փոխգործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների զարգացման եւ ժողովուրդների բարեկեցության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը