28 11 2018

Վանեցյանը պարգևատրեց Սասուն Խաչատրյանին



Նոյեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 11-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը պարգևատրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։

Նիստին ներկա են եղել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ծառայության աշխատակիցները ևս պարգևատրվել են մեդալներով, արտահերթ կոչումներով և շնորհակալագրերով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ