Գեներալ–լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգից։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին։Մ այիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Հունան Պողոսյանը ազատվել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
Նշենք նաև, որ Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում Դավիթ Գևորգյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արարատի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը