Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առավոտյան ժամը 08:45-ից շարունակվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները:
Հոկտեմբերի 12-ը գագաթնաժողովի երկրորդ օրն է: Օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի զեկույցի ներկայացում, գլխավոր քարտուղարի զեկույցի և գագաթնաժողովի թեմայի ընդհանուր քննարկում, հայտարարության, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթերի ընդունում, ասոցացված անդամների հայտարարություն և հաջորդ գագաթնաժողովի վայրի և ամսաթվի սահմանում: Հաջորդ գագաթնաժողով 2020թ. կանցկացվի Թունիսում:
Տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը՝ լիիրավ անդամների դռնփակ նիստի ժամանակ՝ 1+0 ձևաչափով: Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցակցում են Կանադան ներկայացնող գործող քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը