Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կանադայում Հայաստանի դեսպան Լևոն Մարտիրոսյանը՝ օդանավակայանից լուսանկար հրապարակելով։
Կանադայի վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Բացի Տրյուդոյից, գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել ևս 25 պետության ղեկավարներ։
Նշենք, որ գագաթնաժողովի մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին։ Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը