Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին: Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան է մեկնում Նյու Յորքից, որտեղ ՀՀ վարչապետը մի շարք հանդիպումներ էր ունեցել, ինչպես նաև ելույթ ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը