Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով, երկօրյա այցով սեպտեմբերի 13-ին մեկնեց Փարիզ։
Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանյուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ կտեղադրի, ապա նաև հայ համայնքի ներկայացուցչների հետ է հանդիպում նախատեսված։
Սեպտեմբերի 14-ին այցելության պաշտոնական մասն է՝ տեղի կունենան Մակրոն-Փաշինյան բանակցությունները, Հայաստանի ղեկավարը լինելու է նաև Փարիզի քաղաքապետարանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը