ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել Գոհար Գրիգորյանը: Այս մասին ասված է կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Հայտարարված մրցույթի արդյունքով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել Գոհար Գրիգորյանի հետ: Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցել է ևս երկու թեկնածու: Մինչ այս պաշտոնին նշանակվելը Գոհար Գրիգորյանը ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալն էր։ 2004 թվականից էր նախարարությունում:
Սեպտեմբերի 10-ի աշխատանքային խորհրդակցությանը ներկայացնելով թիմի նոր անդամին՝ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այս ոլորտում աշխատանքի էական բարելավման հույս հայտնեց, իսկ Գրիգորյանը՝ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված աշխատանքի, որի արդյունքը լինելու է համակարգի դինամիկ զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում:
Գոհար Գրիգորյանը մասնագիտությամբ պատմաբան է։ Նա անկուսակցական է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը