06 09 2018

Քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ առևտրին առչնվող գլուխները

Քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ առևտրին առչնվող գլուխները

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:

Քննարկվել են ՀԸԳՀ՝ առևտրին առնչվող գլուխները: Հիմնական զեկուցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ներկայացրել է առևտրի ոլորտում ճանապարհային քարտեզի նախագծի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Նիստի մասնակիցներն անդրադարձել են առևտրի ոլորտում իրենց մարմիններին առնչվող պարտավորությունների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քննարկվել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ