02 09 2018

Արցախի և ՀՀ նախագահները քննարկել են երկու հանրապետությունների համագործակցությունը

Արցախի և ՀՀ նախագահները քննարկել են երկու հանրապետությունների համագործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը և կապերի խորացմանն առնչվող հարցեր: 

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն Արցախում է՝ մասնակցելու ԼՂՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ