Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Արա Գաբրիելյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։
Նշենք, որ Արա Գաբրիելյանը 2018 թվականի հունիսի 22-ին էր նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ: Հիշեցնենք, որ նա նշանկումից հետո մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Արա Գաբրիելյանը ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, պաշտոնից ազատվել է նաև քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար Արսեն Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը