ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը երեք նշանակում է արել։
Ոստիկանապետի առաջին տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Ոստիկանապետի տեղակալ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը կզբաղեցնի Շիրակի մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը:
Վալերի Օսիպյանը նոր նշանակվածներին ներկայացրել է աշխատակզմին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը