12 05 2018

Արմեն Սարգսյանը հրամագրեր է ստորագրել փոխվարչապետ և նախարարներ նշանակելու մասին

Արմեն Սարգսյանը հրամագրեր է ստորագրել փոխվարչապետ և նախարարներ նշանակելու մասին

Մայիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով՝  Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մանե Թանդիլյանը:

Արմեն Սարգսյանի ստորագրած մեկ այլ հրամանագրվ Արտակ Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար: ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը:

Սպորտի և երիտասարդության նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը:

ՀՀ Նախագահի ստորագրած հրամանագրով Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը:

Էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը:

Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը:

Բնապահպանության նախարար է նշանակվել Էրիկ Գրիգորյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղե­կա­տվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ