Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Գարեգին Մելքոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ էլ նա նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
Մելքոնյանն այդ պաշտոնին կփոխարինի Ձյունիկ Աղաջանյանին, ով ազատվել է աշխատանքից և նշանակվել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա):
Ձյունիկ Աղաջանյանն էլ փոխարինում է Աննա Աղաջանյանին, ով ազատվեց Ինդոնեզիայի Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը