Մայիսի 8-ին՝ ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրությունից հետո, մի շարք հրաժարականներ են եղել կառավարությունում:
Աշխատանքից ազատման դիմում են գրել պաշտպանության փոխնախարարներ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրամանով՝
Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից:
Ալեքսան Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից:
Վլադիմիր Հակոբյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից:
Վահե Ստեփանյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նրա փոխարեն աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը:
Զոյա Բարսեղյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից:
Դիմում է գրել նաև վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը