15 03 2024

Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում նշված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հ. Նալբանդյանի 2024 թվականի մարտի 13-ի դիմումը՝ կարգադրում եմ․

1. 2024 թվականի մարտի 18-ից Հովհաննես Նալբանդյանին ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ