ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բրյուսել գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել․
1. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 19-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Նելլի ՂՈՒԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Արման ՄԿՐՏՉՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի
վարչության այցերի եւ ընդունելությունների
կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի
վարչության այցերի եւ ընդունելությունների
կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-21-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության
հետ կապերի եւ հաղորդակցության վարչության
լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության
հետ կապերի եւ հաղորդակցության վարչության
լրատվության արտադրության բաժնի
հեռուստաօպերատոր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը