Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Ռոմիկ Մխիթարյանն և Ալբերտ Հովհասափյանը նշանակվել են համապատասխանաբար Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարներ, իսկ Ռազմիկ Մկրտչյանը վերանշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար: Հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Ռոմիկ Մխիթարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, ԵԿՄ Երևանի խորհրդի նախագահն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը