Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը հուլիսի 17-20-ին գործուղվում են Նյու Յորք: Համաձայն Ալեն Սիմոնյանի կարգադրության, նրանք Նյու Յուրքում կմասնակցեն կայուն զարգացմանը նվիրված խորհրդարանական ֆորումի:
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հռիփսիմե Գրիգորյանը, հուլիսի 16-21-ը գործուղվում է Ռուանդայի Հանրապետություն՝ Կիգալի, մասնակցելու «Կանայք ներկայացնում են» խորագրով կոնֆերանսին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը