Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ- ն օրվա ընթացքում երրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները իրականացրել են ամրաշինական աշխատանքներ և որոնք, իբր հերթական անգամ, կասեցվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցների աարդյունքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվության նպատակը սեփական ստորաբաժանումների՝ հրադադարի պարբերական խախտումների արդարացումն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը