13 05 2023

ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են անցկացրել

ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են անցկացրել

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները մասնակցել են ահաբեկչությանը հակազդելու պլանային վարժանքի:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը կայազորի զինվորական ավաններից մեկում գրավել է անցակետը։

«Զրահամեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի ուժերը, նաև ականազերծվել են ավտոմեքենաները և անցակետը։

Վարժանքն անցկացվել է մարտականին հնարավորինս մոտ պայմաններում։ Դրա համար օգտագործվել են դատարկ փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ