11 05 2023

Ադրբեջանը Նորաբակի ուղղությամբ հրետանի է կիրառել

Ադրբեջանը Նորաբակի ուղղությամբ հրետանի է կիրառել

Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Այս մասին հայտարարություն է տարածել է Պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմը կորուստներ չունի: Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- հայտնում է նախարարությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ