Շավարշ Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պարոն Գրիգորյանը եղել է Առողջապահության փոխնախարար և մենք միասին աշխատել ենք քովիդի ամենածանր ժամանակաշրջանում։ Շնորհավորում եմ Ձեր նշանակման կապակցությամբ»,-ասաց Ավինյանը:
Նա նաև հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Հայկ Մուրադյանի նշանակման մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը