01 03 2023

Փաշինյանն ազատել է պաշտոնից Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի վարչության պետին

Փաշինյանն ազատել է պաշտոնից Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի վարչության պետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության պետ Արամ Ամիրզադյանի լիազորությունները։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով`

2023 թվականի փետրվարի 27-ից դադարեցնել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական
նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ28-23.3-Ղ2-2) Արամ Գրիգորի Ամիրզադյանի լիազորությունները» ,-ասված է որոշման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ