16 01 2023

ՀՀ նախագահը ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից ակնկալիքներ ուներ



ՀԱՊԿ անդամ երկրները և ՌԴ-ն մեզ ռազմական աջակցություն պետք է ցույց տային, բացի դրանից ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ։  Ոչ մեկը, ոչ մյուսը չեն եղել մինչև հիմա։

Հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիայում իր պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ․

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի են, Ռուսաստանը Հայստանի անվտանգության երաշխավորն է։ Ցավոք սրտի մենք վերջին ժամանակներս խնդիրներ ունենք։ Հատկապես անցյալ տարի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո։ Մինչ այդ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ էր անում Լեռնային Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որևէ երկրի, ոչ ՌԴ-ին, ոչ ՀԱՊԿ անդմա այլ երկրի, քանի որ դա ՀՀ տարածքում չէր։
Սեպտեմբերի 13-ին կոնկրետ ՀՀ տարածքի վրա էր հարձակումը, 3 տարբեր ռեգիոններում և տարբեր տեղերում մինչև 5-7 կիլոմետր առաջխաղացում է ունեցել Ադրբեջանը։ Սա այն դեպքն էր, երբ ՀԱՊԿ անդամ երկրները և ՌԴ-ն մեզ ռազմական աջակցություն պետք է ցույց տային, բացի դրանից ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ։

Ոչ մեկը, ոչ մյուսը չեն եղել մինչև հիմա։ Ճշմարտության համար պետք է նշել, որ ՌԴ-ն էլ մասնակցեց պատերազմը կանգնեցնելու բանակցություններին, որին ակտիվ մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարը, Ֆրանսիայի նախագահը, ԵՄ խորհրդի ղեկավարը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմերին»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ