16 12 2022

Սիսիանի համայնքապետը հրաժարական է տվել. ArmLur.am

Սիսիանի համայնքապետը հրաժարական է տվել. ArmLur.am

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սիսիանի համայնքապետ ընտրված Արմեն Հակոբջանյանը հրաժարական է տվել:

Մեր տեղեկություններով հրաժարականի նպատակը նոր ընտրություններ անցկացնելն է:

Հավելենք, որ Հակոբջանյանն ընտրվել էր համայնքապետ, բայց նրա երդմնակալությունը չէր կայացել, քանի որ ավագանու անդամները մանդատները վայր էին դրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

Սակայն Հակոբջանյանը չէր կարողացել ստանձնել իր պարտականությունները, քանի որ ավագանու 21 անդամներից 11-ը մանդատներից հրաժարվել էին եւ ավագանու նիստ հնարավոր չէր եղել գումարել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ