23 11 2022

Երևանում ընթացող նիստում Փաշինյանը բողոքել է ՀԱՊԿ-ից



ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին չի զսպել ագրեսիայից, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովում ։ «Մինչ օրս մեզ չի հաջողվել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ ։ Այդ փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ վարկանիշին։ Դա գնահատում եմ որպես ՀԱՊԿ -ում Հայաստանի նախագահության գլխավոր անհաջողություն»,- հայտարարել է Փաշինյանը։

 Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում բարեխիղճ աշխատանքի համար: 2023 թվականի սկզբից այդ պաշտոնը կզբաղեցի Ղազախստանի ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ