Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո գլխավոր դատախազի երրորդ տեղակալն է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնում։
Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Աննա Վարդապետյանը ստորագրել է դիմումը, Հայկ Ասլանյանը պաշտոնից կազատվի սեպտեմբերի 28–ից։
Հիշեցնենք, որ պաշոտնից ազատվելու դիմում են ներկայացրել տեղակալներ՝ Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը