02 09 2022

Ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար. Ռոբերտ Քոչարյան

Ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Անկախության տոնի առթիվ: Ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի արցախցիներ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։

Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ