03 08 2022

Հուլիսի 23-ին սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին փոխանցել են Բաքվին. ՀՀ ՊՆ

Հուլիսի 23-ին սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին փոխանցել են Բաքվին. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանը հուլիսին հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով այսօր փոխանցվել է ադրբեջանական կողմին։ 

ՊՆ-ից տեղեկացնում են, որ վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել էր, որ նա մոլորվել է։ 

Շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել էին հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ